Ոստիկանները բնակարանային գողության և գողության փորձի դեպքեր են բացահայտել. Տեսանյութ

Ոստիկանները բնակարանային գողության և գողության փորձի դեպքեր են բացահայտել. Տեսանյութ
Ոստիկանները բնակարանային գողության և գողության փորձի դեպքեր են բացահայտել. Տեսանյութ

Կենտրոն վարչական տարածքում բնակարանային գողության և գողության փորձի դեպքեր էին կատարվել: Մարտի 11-ին փորձել էին բացել Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկի բնակարանի դուռը, որը, սակայն, ինչ-ինչ հանգամանքերից ելնելով, չէր հաջողվել: Օրեր անց` մարտի 18-ի երեկոյան, Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանից բջջային հեռախոս էին հափշտակել: 

Երկու դեպքով էլ ոստիկանության Կենտրոնական բաժնում, օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգեր ստացվեցին: Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, և հետևողական աշխատանքը դրական արդյունք տվեց:
Շուտով տեղեկություններ ստացվեցին, որ նշված հանցագործությունները հնարավոր է կատարած լինի Երվանդ Քոչարի փողոցի բնակիչ Մխիթար Միքայելյանը:
Ստացված տեղեկություններն իրացնելով, մարտի 29-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի շենքերից մեկից կասկածյալը բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին: 
Նշենք, որ Միքայելյանը համաներմամբ վերջերս է ազատվել քրեակատարողական հիմնարկից:
Կասկածյալը ձերբակալված է:
Հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է: Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։