Գևորգ Ալթունյանն ազատ է արձակվել . Factor

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը մերժել է Պաշտպանության նախարարության լրատվական վարչության նախկին ղեկավար Գևորգ Ալթունյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը։  Ալթունյանն այժմ ազատության մեջ է։ Այս մասին տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն դատարանների խոսնակ Մերի Գևորգյանը։

Ալթունյանի պաշտպան Գոռ Սաղոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ալթունյանի նկատմամբ մինչև Վահե Դոլմազյանի որոշումը խափանման միջոց էր ընտրված գրավը, բացակայելու արգելքը և տնային կալանքը։ Այժմ փաստացի, Ալթունյանի նկատմամբ որպես խափանման միջոց շարունակում է պահպանվել բացակայելու արգելքը և գրավը, որի չափը 20 մլն դրամ է։

Հիշեցնենք, որ Ալթունյանը մեղադրվում է ՊՆ գնումների փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու մեջ: Նա մեղադրանքը չի ընդունում: