«Պոետի վերադարձը» վերջին 5 տարիներին նկարահանված ֆիլմերի մեջ լավագույնն է

«Պոետի վերադարձը» վերջին 5 տարիներին նկարահանված ֆիլմերի մեջ լավագույնն է
«Պոետի վերադարձը» վերջին 5 տարիներին նկարահանված ֆիլմերի մեջ լավագույնն է

Ապրիլի 24-28-ը Իրանում անցկացված Քիշի առաջին միջազգային կինոփառատոնում Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» ֆիլմն արժանացել է «Լավագույն ֆիլմ» գլխավոր մրցանակին:

Բացի ռեժիսորից Իրան էին հրավիրվել նաև օպերատոր Վրեժ Պետրոսյանը, կինոգետ Դավիթ Մուրադյանը և Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը: Քանի որ Հարություն Խաչատրյանը շուտ էր վերադարձել փառատոնից, մրցանակը  ստացել է և իր հետ Հայաստան կբերի Ռուբեն Գևորգյանցը:

Ազատ առևտրի գոտում կազմակերպող փառատոնը նպատակ ուներ վերականգնելու իրանական փառատոների վարկն աշխարհում: Այդ նպատակով հրավիրվել էին վերջին 5 տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերը, այդ թվում` Հարություն Խաչատրյանի երկու ֆիլմերը` “Սահմանը” և “Պոետի վերադարձը”` համապատասխանաբար խաղարկային և վավերագրական անվանակարգերում:

“Հատկանշական, որ վերջինս արդեն 5 տարի է շրջում է ամբողջ աշխարհում, մասնակցում է տարբեր փառատոնների, բայց փաստորեն շարունակում է մնալ արդիական ու ճանաչվում է լավագույնը”,-նշված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի լրատվականի տարածած հաղորդագրության մեջ:

© Medialab.am