ԱՀ կառավարությունն անվճար ավտոբուսներ կտրամադրի հունվարի 2-ին և 7-ին Եռաբլուր այցելելու համար

ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ Արցախի կառավարությունը անվճար ավտոբուսներ կտրամադրի հունվարի 2-ին և 7-ին Եռաբլուր այցելելու ու վերադառնալու համար։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հաշվի առնելով առաջիկա մեռելոցը և ժողովրդի մոտ ընդունված սովորույթը՝ ԱՀ կառավարությունն անվճար ավտոբուսներ է ապահովելու զոհվածների հարազատների համար, որպեսզի հունվարի 7-ին և/կամ 2-ին կարողանան Արցախից այցելեն Եռաբլուր ու վերադառնան:

Ուստի, բոլոր ցանկացողները պետք է մինչև դեկտեմբերի 29-ը զանգահարեն ԱՀ նախագահի աշխատակազմի թեժ գծին (119, 047119119)՝ նախօրոք գրանցվելու համար»։