Կյանքից հեռացել է ՀՀ Վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը

Կյանքից հեռացել է ՀՀ Վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը: Այս մասին տեղեկացնում է որդին՝ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

«Սրտի կսկիծով պետք է տեղեկացնենք, որ մեր հայրիկը` Վանիկ Վարազդատի Մկրտչյանը այսօր, իր կյանքի 70 տարում անսպասելիորեն լքեց մեզ։ Հոգեհանգստի և հուղարկավորության մասին կտեղեկացնենք հավելյալ»,-գրում է նա: