Նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը՝ Կլիմայի փոփ­ոխության 26-րդ համաժող­ովում(տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ է ունենում Գլազգոյում անցկացվող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփ­ոխության 26-րդ համաժող­ովի շրջանակում Համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովում՝ ներկայացնելով կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի ՀՀ տեսլականն ու ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլերը:

Նախագահական նստավայրից հայտնում են, որ նախօրեին նախագահ Սարգսյանը ներկա էր գտնվել միջոցառման բացման արարողությանը: Հանրապետության նախագահին, ի թիվս այլ երկրների բարձրաստիճան ղեկավարության, դիմավորել էին Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

Գլազգոյի համաժողովին, որը Միացյալ Թագավորությունն անցկացնում է Իտալիայի հետ համագործակցությամբ, մասնակցում են 100-ից ավելի պետությունների և կառավարությունների ղեկավարներ:

Կլիմայի փոփոխության շուրջ այս քննարկումն իր շուրջ 30 հազար մասնակիցներով Մեծ Բրիտանիայի՝ երբևէ հյուրընկալած ամենամեծ միջազգային համաժողովն է, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների հարցով ամենակարևոր միջոցառումը 2015 թվականի Փարիզի համաձայնագրից հետո: