Վլադիմիր Վարդանյանը դատապարտեց պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի վրա հարձակումը

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը դատապարտեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանի վրա հարձակումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Վարդանյանը նշեց խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում իր ելույթում:

«Այսօր տեղի է ունեցել ևս մեկ հարձակում ժողովրդավարության դեմ, որովհետև հարձակվել են մի խումբ պատգամավորների վրա, մասնավորապես` պարոն Սիսակ Գաբրիելյանի վրա` խուլիգանական դրդումներով, ինչը որևէ աղերս չունի ժողովրդավարության, ժողովրդավարական պայքարի ու պառլամենտարիզմի հետ»,- ասաց Վարդանյանը: