Առինջում ավտոմեքենան կողաշրջվել է՝ ավտոճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի. ԱԻՆ

Մայիսի 24-ին, ժամը 10:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում՝ «Փայլ» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «ԿամԱԶ» (վարորդ՝ Արտակ Կ․, ծնված 1993 թ․) և «Opel Astra» (վարորդ՝ Մուրադ Ա․, ծնված 1965 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (խճաքարով բեռնված) կողաշրջվել է՝ ավտոճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։