Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վիճաբանություն է եղել, որն արագ հարթվել է. ՊՆ․ Factor.am

Հայկական և ադրբեջանական ուժերի շփման գծի Վարդենիսի հատվածում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև երեկ վիճաբանություն է եղել, որը արագ հարթվել է։

Այս մասին Factor.am-ին հայտնեցին ՊՆ-ից։ Պետական գերատեսչությունից նաև ասացին, որ երեկ այդ միջադեպից հետո իրավիճակը հանդարտ է։