Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԻԱ Նովոստի գործակալությունը, նախագահները  քննարկել են եռակողմ համաձայնագրերի իրականացման քայլերը՝ կենտրոնանալով տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման վրա: