Ռոբերտ Քոչարյանն «ունի ընդամենը մեկ շուն` Սիմբա անունով, որը երբեք դատարկ տեղը չի հաչում»

Ռոբերտ Քոչարյանն «ունի ընդամենը մեկ շուն` Սիմբա անունով, որը երբեք դատարկ տեղը չի հաչում»
Ռոբերտ Քոչարյանն «ունի ընդամենը մեկ շուն` Սիմբա անունով, որը երբեք դատարկ տեղը չի հաչում»

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր ասել է, որ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին «այսօր չեն բշտում թերեւս միայն կուսակիցներն ու ալարկոտները»:
Վիկտոր Սողոմոնյանն այդ մասին ասել է, մեկնաբանելով Ռուբեն Հայրապետյանի` «Նուվել դ’Արմենի» ամսագրին տված հարցազրույցը:
«Առաջին անգամ եմ մեկ հարցազրույցում հանդիպում անհեթեթությունների այսպիսի բազմության: Այնքան, որ արձագանքելն իսկ անհարմար է: Թվում էր, թե անցած 3-4 օրերի ընթացքում Հայրապետյանը պետք է որ հասկանար դա (կամ էլ` իրեն պետք է հասկացնեին) եւ հանդես գար համապատասխան բացատրություններով:

Ցավոք, դա տեղի չունեցավ:

Արդյունքում Հայրապետյանին այսօր չեն բշտում թերեւս միայն կուսակիցներն ու ալարկոտները: «Լռությունը` ոսկի է» ասացվածքը կարծես հենց Հայրապետյանի համար էր մտածված: Շուրջ տասը տարի Ազգային Ժողովի ամբիոնից մի ելույթ չի ունեցել, մեկ էլ հանկարծ «մտքերի» այսպիսի ջրվեժ, այն էլ` քաղաքագիտական-կոնսպիրատիվ շեղումով:

P.S. Ի դեպ` շների մասին: Ռոբերտ Քոչարյանն ունի ընդամենը մեկ շուն` «գոլդեն ռետրիվեր» ցեղատեսակի, Սիմբա անունով: Այդ շան բնավորության գլխավոր առանձնահատկությունն էլ այն է, որ երբեք դատարկ տեղը չի հաչում»:

http://www.mediamax.am