Վաղարշապատի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 206 մարդ

Վաղարշապատի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 206 մարդ
Վաղարշապատի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 206 մարդ

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում տեղի է ունեցել աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցել է Արմավիր և Վաղարշապատ քաղաքների  տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող 35 գործատու, որոնց կողմից ներկայացվել է շուրջ 230 թափուր աշխատատեղ: 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  Զբաղվածության պետական գործակալության կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում, ինչպես աշխատանք փնտրողները, այնպես էլ գործատուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Արմավիրի մարզի, մասնավորապես Արմավիր և Վաղարշապատ քաղաքների աշխատաշուկայի իրավիճակին, զբաղվածության աջակցության պետական ծրագրերին, որոնք ևս ապահովում են աշխատանք և աշխատող գտնելու հնարավորություններ:

Միջոցառմանը ներկա են եղել Արմավիրիի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը և Արմավիրի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Վարազդատ Ասատրյանը, Զբաղվածության պետական գործակալության պետի պաշտոնակատար Արտակ Սիմոնյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ՝ քաղաքապետարանից և շահագրգիռ այլ կազմակերպություններից:

Նախնական տվյալներով  միջոցառմանը մասնակցել է շուրջ 700 աշխատանք փնտրող: 

Միջոցառման ընթացքում Տոնավաճառին զուգահեռ կազմակերպվել է վարպետաց դաս՝ վարսահարդարի և դիմահարդարի մանագիտությամբ, որը  ընթացավ աշխատանք փնտրողների ակտիվ մասնակցությամբ:

Նշենք, որ Արմավիրի մարզում 2019 թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը Արմավիրի մարզում կազմում է շուրջ 8.2 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է է 9.3 %-ով: Գործազուրկների թվաքանակը կազմում է  աշխատանք փնտրողների 70.5 %-ը կամ 5.8 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1.5 %-ով:   Գործազուրկ կանանց թիվը կազմում է գործազուրկների թվի 61.4 %-ը, կամ 3,6 հազ. մարդ: Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 18.2 %-ը երիտասարդ է, 3.4 %-ը հաշմանդամություն ունեցող անձ, 67.7 %-ը՝ գյուղաբնակ:

Արմավիր քաղաքում 2019թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 4358 մարդ, գործազուրկներինը՝ 3096: Արմավիրի աշխատաշուկայում հատկապես մեծ է տնային տնտեսության վարման ծառայություններ մատուցող սպասարկողների և հանրային սննդի կազմակերպությունների աշխատողների, խանութների վաճառողների, անասնապահական և ձկնաբուծական ապրանքներ արտադրղ կազմակերպություններում որակավորում չունեցող բանվորների պահանջարկը: 

Արմավիրի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 435 մարդ:

Վաղարշապատ քաղաքում 2019թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 2141 մարդ, գործազուրկներինը՝ 1467: Վաղարշապատի աշխատաշուկայում հատկապես մեծ է հանրային սննդի կազմակերպման ոլորտի աշխատողների, վաճառողների, ինչպես նաև որակավորում չունեցող բանվորների պահանջարկը:

Վաղարշապատի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 206 մարդ:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։