Միկոյանի թոռը՝ Ստաս Նամինը, դեմ է հուշարձանի տեղադրմանը

Միկոյանի թոռը՝ Ստաս Նամինը, դեմ է հուշարձանի տեղադրմանը
Միկոյանի թոռը՝ Ստաս Նամինը, դեմ է հուշարձանի տեղադրմանը

«Հայկական Ժամանակ»- «Սկզբունքորեն դեմ եմ որեւէ հուշարձանի կանգնեցմանը: Ես կարծում եմ, որ հիշատակը պետք է ապրի մարդկանց սրտերում եւ մտքում, այլ ոչ՝ մարմարի, գրանիտի կամ բրոնզի մեջ»,- «ՀԺ»-ն այսպիսի մեկնաբանություն է ստացել Անաստաս Միկոյանի թոռանից՝ Մոսկվայում բնակվող անվանի երաժիշտ եւ կոմպոզիտոր, նկարիչ եւ ռեժիսոր Ստաս Նամինից, ով մեր թղթակցի խնդրանքով մեկնաբանել է իր պապի արձանը Երեւանում կանգնեցնելու՝ ավագանու որոշումը:

Երկու շաբաթ «ՀԺ»-ի թղթակիցը «Ստաս Նամինի կենտրոն» կրթամշակութային կազմակերպության աշխատակցի միջոցով նամակագրական կապի մեջ է եղել Անաստաս Միկոյանի անվանի թոռան հետ: Մայիսի 14-ին թղթակիցը Ստաս Նամինին գրավոր հարցում է ուղարկել` խնդրելով մեկնաբանել Երեւանի ավագանու ապրիլի 30-ի որոշումը` միաժամանակ տեղեկացնելով թե՛ որոշման բովանդակության, թե՛ դրա շուրջ ծավալված հանրային արձագանքի մասին:

Ստաս Նամինը, ով պապի անունն է կրում (իսկական անունը՝ Անաստաս Ալեքսեյի Միկոյան), ստեղծված իրավիճակի շուրջ օբյեկտիվ գնահատական տալու նպատակով ցանկություն է հայտնել նախ ծանոթանալ ռեպրեսիաներին եւ գնդակահարություններին Անաստաս Միկոյանի մասնակցությունը հաստատող փաստաթղթերին եւ հրապարակումներին: Նա լրագրողից խնդրել է իրեն ուղարկել թե՛ պատմական փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները, թե՛ այդ պատմությունների եւ Հայաստանում տեղի ունեցած հանրային արձագանքի մասին լրագրողական հրապարակումների հղումները: Մայիսի 16-ին «ՀԺ»-ի թղթակիցը անվանի արվեստագետին է ուղարկել իր ձեռքի տակ եղած նյութերից մոտ մեկ տասնյակը: Եվ ահա, տասը օր դրանք ուսումնասիրելուց հետո Ստաս Նամինը պատասխանել է, որ սկզբունքորեն դեմ է որեւէ հուշարձանի տեղադրմանը, եւ որ հիշատակը պետք է ապրի մարդկանց սրտերում եւ մտքի մեջ, այլ ոչ՝ գրանիտի ու բրոնզի: Կարդալ ավելին սկզբնաղբյուր կայքում