Երեկ երեկոյան Երևան է հասել քաղաքապետարանի պատվիրած նոր աղբամանների առաջին խմբաքանակը:
Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ Լեհաստանից 192 աղբաման է բերվել: Նա նաև տեղեկացրել է, որ ևս ավելի քան 200 աղբամանով բեռնված մեքենան հատել է Հայաստանի սահմանը:
Մինչև օգոստոսի կեսը, ակնկալվում է, որ Երևանում կլինի շուրջ 2200 նոր աղբաման: Ըստ Հակոբ Կարապետյանի՝ Երևանում պետք է լինի 7-8 հազար աղբաման, բայց այսօր ունենք ընդամենը 4000 աղբաման, որոնց 70 տոկոն անմխիթար վիճակում են գտնվում: Սեպտեմբերի կեսին դարձյալ կավելացվի աղբամանների քանակը:
Մանրամասները՝ տեսանյութում