Կանցկացվի հանրապետական գիտաժողով՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առիթով տեղի կունենա հանրապետական գիտաժողով: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի պատմության թանգարանից, գիտաժողովը կանցկացվի 2021 թվականի  սեպտեմբերի 20-30-ը:

Զեկույցով հանդես գալու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հուլիսի 15-ը գրանցվել հետևյալ հղումով և ուղարկել համառոտ ամփոփագիր՝ մինչև 150 բառ:

Զեկուցման ներկայացվող թեմաների ուղղություններն են.

  • Հնագիտություն,
  • Ազգագրություն,
  • Հայաստանի նոր և նորագույն շրջանի պատմություն,
  • Մշակութաբանություն,
  • Թանգարանագիտություն:

Ժամանակացույց՝

Հուլիսի 15՝ հայտերի ընդունման վերջնաժամկետ:

Օգոստոսի 15՝ մասնակցության հաստատման վերջնաժամկետ:

Սեպտեմբերի 1՝ նախնական ծրագրի հրապարակում:

Սեպտեմբերի 20- վերջնական ծրագրի հրապարակում:

Ներկայացված զեկույցները հոդվածների տեսքով կհրապարակվեն «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերական ժողովածուի 8-րդ համարում: