«Բանակում կատարվող ինքնասպանությունները արդյունք են քաղաքացիական կյանքում դրսեւորած վարքի». Կամո Վարդանյան

«Բանակում կատարվող ինքնասպանությունները արդյունք են քաղաքացիական կյանքում դրսեւորած վարքի». Կամո Վարդանյան
«Բանակում կատարվող ինքնասպանությունները արդյունք են քաղաքացիական կյանքում դրսեւորած վարքի». Կամո Վարդանյան

Այսօր ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրն է: Այդ առիթով հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, սուիցիդոլոգ Կամո Վարդանյանը հանդիպեց լրագրողների հետ, ներկայացնելով այն պատճառները, ըստ որոնց մարդիկ դիմում են ինքնասպանության:

Վարդանյանի փոխանցմամբ՝ պատճառները շատ են, շուրջ 800. «Աշխարհում մասնագետները ցանկանում են ինքնասպանության երեւույթը դիտարկել մեկ պատճառականության սկզբունքով, բայց ես այդ մոտեցումը սխալ եմ համարում: Այս երեւույթին պետք է մոտենալ մեծ խորությամբ եւ բազմակողմանի»:

Ինչ վերաբերում է ինքնասպանությունների կանխարգելմանը, ապա, ըստ Վարդանյանի, այս առումով պետությունը պետք է հատուկ ռազմավարություն մշակի. «Ինքնասպանություն երեւույթը երբեք չի վերանա, դա մարդուն բնորոշ բան է, չնայած ճիշտ կազմակերպված գործընթացի ազդեցության տակ դրանց քանակը կարելի է քչացնել: Երեւույթը պետք է խորապես, գիտական մակարդակով ուսումնասիրել, ոչ թե սիրողական: Այդ մասին պետք է խոսի միայն մասնագետը: Բուհերում անհրաժեշտ է դասախոսություններ անցկացնել: Հասարակության լայն խավերին գաղափար տալ ինքնասպանության երեւույթի, ինքնասպանի հոգեկանոն դրսեւորվող փոփոխությունների մասին, որովհետեւ մարդը միանգամից չի կատարում ինքնասպանություն, սովորաբար դա տեւում է մինչեւ 1,5 տարի: Հասարակությանը պետք է սովորեցնել սուիցիդի այն բանալիների մասին, որոնց ականատես լինելուց անհատը կարողանա ուղղորդել տվյալ անձնավորությանը եւ տեղյակ պահել նրա հարազատներին: Բացի այդ՝ մենք պետք է ուշադիր լինենք մեր կողքինների նկատմամբ»,-ավելացրեց Վարդանյանը:Կարդալ ավելին