Ակտիվ աշխատանքներ են տարվում Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ․ Օվերչուկ

Ակտիվ աշխատանքներ են ընթանում Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ, գրում է Factor.am-ը։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Բաքվում «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները ինտեգրված գործընթացների համատեքստում» համաժողովի ժամանակ, գրում են տեղական լրատվամիջոցները։

«Ընթանում է ակտիվ աշխատանք՝ տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ։ Կցանկանայի պատմել Եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների ներուժի մասին։ Միջազգային հարաբերությունների տեսակետից խոսքը միկրոտարածաշրջանի մասին։ Իրականում քիչ է խոսվում եվրասիական տնտեսական գոտում ինտեգրման մասին։ Հիմա պետք է զարգանալ ու անել հնարավոր ամեն ինչ՝ միջտարածաշրջանային հարաբերությունների ամրապնդման համար»,- ասել է Օվերչուկը։

Նա նաև նշել է, որ Հարավային Կովկասում ներկայում եզակի հնարավորություններ են ստեղծվել մի շարք ոլորտներում։

«Վերջին իրադարձությունների համատեքստում՝ տարածաշրջանում եզակի հնարավորություն է ստեղծվում տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում»,- մանրամասնել է ՌԴ փոխվարչապետը։