Լիոնի քաղաքապետը այցելել է Զինվորի տուն

Պատերազմի ժամանակ վիրավորում ստացած տղաներն ու նրանց ընտանիքների անդամները հավաստագրեր ստացան հենց Գրեգորի Դուսեի ձեռքից (10 հոգի):

ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի և Օվերն-Ռոն-Ալպ ֆրանս-հայկական ասոցիացիայի աջակցությամբ, 3 փուլով Զինվորի տան՝ արդեն 26 շահառու կամ նրանց ընտանիքի անդամ է մասնակցել տարբեր դասընթացների՝ սկսած լուսանկարչությունից, մինչև ատամնատեխնիկական ու խոհարարական գործ:

26-ից 14-ն արդեն աշխատում է նոր մասնագիտությամբ: 2022 թվականի ապրիլին է այս կառույցների և Զինվորի տան միջև պայմանագիր կնքվել:

Երրորդ փուլի դասընթացն անցած մասնակիցների հավաստագրերի հանձնումը վստահվեց Լիոնի քաղաքապետին: Քաղաքապետն իր հիացմունքը հայտնեց այն առիթով, որ Զինվորի տունը հոգում է տղաների ոչ միայն առողջական, այլև կրթական ու սոցիալական խնդիրները: Պատվիրակության կազմում և Զինվորի տան հյուրերի թվում էր նաև Լիոնի նախկին քաղաքապետ Ժորժ Քեփենեկյանը: