Փաշինյանի որոշմամբ Բորիս Սահակյանը նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Բորիս Սահակյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար:

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Բորիս Սահակյանին նշանակել արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար»,- ասված է որոշման մեջ: