Փրկարարները մարել են Մարտունի քաղաքի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը

911 ահազանգման կենտրոն փետրվարի 4-ին, ժամը 06։32-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Նժդեհի փողոցում այրվում է տան տանիք:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:  

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։47-ին, մարվել՝ 07։23-ին։ Տուժածներ չկան:

Այրվել են տան փայտյա առաստաղի մոտ 2 քմ և կառուցատարրերի՝ մոտ 1 քմ հատվածը: