Տարածվում է կեղծ տեղեկություն, թե Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ զիջվելու են թշնամուն. Մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը գրում է.

«Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ, ֆեյսբուքյան որոշ օգտատերեր և լրատվամիջոցների ներկայացուցիչներ այսօր ևս շարունակել են տարածել կեղծ տեղեկատվություն՝ այս անգամ էլ, թե իբր Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ, դիրքեր արևելյան մասում մասնավորապես՝ Ջիլ, Փամբակ, Դարանակ գյուղերի ուղղությամբ զիջվելու են թշնամուն։

Նշված լուրը նույնպես չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ զինված ուժերը բոլոր ուղղություններով կատարում է իր առջև դրված խնդիրները»։

Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ, ֆեյսբուքյան որոշ օգտատերեր և լրատվամիջոցների ներկայացուցիչներ այսօր ևս…

Posted by Գնել Սանոսյան/Gnel Sanosyan on Sunday, December 13, 2020