Վարչապետի որոշմամբ 15 փոխնախարար է ազատվել պաշտոնից

Վարչապետի որոշմամբ 15 փոխնախարար է ազատվել պաշտոնից
Վարչապետի որոշմամբ 15 փոխնախարար է ազատվել պաշտոնից

Մայիսի 30-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ 17 նախարարությունների կազմով սա կառավարության վերջին նիստն է, քանի որ հունիսի մեկից ուժի մեջ է մտնում Կառավարության կառուցվածքի մասին նոր օրենքը։

Ըստ այդմ, հիշեցնենք, որ նախարարությունների թիվը կրճատվում է։
Վարչապետի որոշմամբ վերակազմավորվող նախարարությունների փոխնախարարներն այսօր ազատվել են պաշտոնից։

Մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևյալ որոշումներն է ստորագրել՝ կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոններից ազատվել են Գրիշա Թամրազյանը և Արևիկ Անափիոսյանը, գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոններից՝ Գառնիկ Պետրոսյանը, Արտակ Քամալյանը և Տիգրան Գաբրիելյանը, սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Դավիթ Սարգսյանը և Բաբկեն Տեր Գրիգորյանը։

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատվել է Գաբրիել Ղազարյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Քրիստինե Ասատրյանը, Սարգիս Ավագյանը և Գևորգ Լոռեցյանը։

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոններից՝ Հակոբ Վարդանյանը և Վարդան Գևորգյանը, մշակույթի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Տիգրան Գալստյանը և Նազենի Ղարիբյանը: