Մահացել է Կարինե Դանիելյանը

75 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանում հայտնի բնապահպան Կարինե Դանիելյանը: Նա ՀՀ պետական և հասարակական գործիչ էր, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահը։

«Մամաս, մեր բոլորի Կարինե Դանիելյանը այսօր հեռացավ մեզանից», -այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա դուստրը՝ Լիլիթ Օհանյանը:

Կարինե Դանիելյանը 1991-1994 թվականներին եղել է ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարար։