«Եթե լինեն մարդկային զոհեր, անկանխատեսելի գործողություններ, պատասխանատվությունն իշխանությունների վրա է լինելու». իրավապաշտպան

«Եթե լինեն մարդկային զոհեր, անկանխատեսելի գործողություններ, պատասխանատվությունն իշխանությունների վրա է լինելու». իրավապաշտպան
«Եթե լինեն մարդկային զոհեր, անկանխատեսելի գործողություններ, պատասխանատվությունն իշխանությունների վրա է լինելու». իրավապաշտպան

Այսօր լուսադեմին Հիմնադիր Խորհրդարանը եւ նրա համակիրները զինված ապստամբություն են նախաձեռնել․ այս մասին հայտարարել է ՀԽ֊ի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը, ըստ որի, Սասնա Ծռեր խմբավորումը վաղ առավոտյան գրավել է Էրեբունի վարչական շրջանում գտնվող ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը։ Ներկայումս  մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանների, այդ թվում նաեւ  ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանին, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանին։

Այս մասին հաստատել է նաեւ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանը։ Նա վստահեցրել է նաեւ ՊՊԾ գնդի վրա հարձակման ընթացքում սպանվել է գնդապետ Արթուր Վանոյանը, հրազենային վնասվածքներ են ստացել ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ենթասպա Գագիկ Մկրտչյանը, եւս մի քանի հոգի այլ մարմնական վնասվածքներ են ստացել:

Մայրաքաղաքի տարբեր հատվածներից մարդկանց են բերման ենթարկում ոստիկանական բաժիններ․ նրանց թվում են եղել Շանթ Հարությունյանի որդի Շահենը, ՀԽ ղեղակավար Ժիրայր Սեֆիլյանի համակիր «ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին, կալավանվորված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի որդին։

Զինված ապստամբները պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, եւ պարբերաբար հանրությանտ կոչ են անում միանալ ապստամբությանը։

Հունան Պողոսյանն էլ հայտատարել է՝ Սեֆիլյանին ազատ արձակելու պահանջն անհնար է իրագործել։ Ոստիկանությունն էլ ապստամբներին հանձնվելու կոչեր էանում։

«Մեդիալաբը» ստեղծված իրավիճակի, դրա պատճառների եւ հետեւանքների մասին խոսել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։

-Պարոն Սաքունց, որպես իրավապաշտպան, ի՞նչ գնահատական կտաք իրավիճակին՝ զինված հարձակման վերաբերյալ, եւ սա ինչի՞  հետեւանք է։

-Ես դեմ  եմ զինված մեթոդներով հարցերի լուծմանը։  Հենց այս տեսակետից է, որ երկար ժամանակ քննադատել եւ պահանջներ են ներկայացվել ՀՀ իշխանություններին, որոնք քաղաքական հարցերը լուծել են զինված մեթոդներով, ինչի հետեւանքով եղավ մարտի 1 եւ 10 զոհերը։  Եւ բացի այն, որ զինված մեթոդներ են կիրառվել, այլեւ զինված ուժի կիրառումը ապօրինի է եղել։  Քրեական հանցագործության քննության չիրականացումը՝ 10 մարդու սպանության մեջ մեղավորներին չբացահայտելը, պատասխանատվության չենթարկելն՝ անպատժելիության մթնոլորտ է ստեղծել, որը հանգեցրել է հանրության մոտ իրավական եւ քաղաքական ինստիտուտների նկատմամբ խորը անվստահության։ Այսինքն, իշխանության կողմից զինված մեթոդերի կիրառումը հանգեցրել է «Հիմնադիր Խորհրդարանի» այսօրվա կատարածին, որն անընդունելի է։

Ես չեմ կարող որեւիցե արդարացում գտնել, բայց պետք է հասկանալ պատճառները՝ դա իշխանության գործելակերպն է․  դա ընտրողաբար իրականացվող արդարադատությունն է, որը տեսնում ենք՝  քաղբանտարկյալների նկատմամբ ապօրինի գործեր հարուցելը եւ բացարձակ արդարադատություն չիրականացնելը Լիսկայի եւ օլիգարխների նկատմամբ։

Պետք է մտածել ինչպես դուրս գալ ճգնաժամային այս իրավիճակից։  Ես, որպես ՀՀ քաղաքացի, մի  հորդոր ունեմ՝ խնդիրը պետք է լուծվի բանակցությունների  ճանապարհով, չպետք է սրել իրավիճակը։ Եթե լինեն մարդկային զոհեր, անկանխատեսելի գործողություններ, պատասխանատվությունն իշխանությունների վրա է լինելու, եւ այդ  քաոտիկ իրավիճակը ավելի կվատթարացնի առանց այն էլ խարխուլ վիճակը։

-Արդյոք կանխատեսելի՞ էր, որ նման զինված մեթոդով հարձակում կկատարվի մեր երկրում։

-Այն, որ իշխանությունը տեղ չէր թողել քաղաքական եւ իրավական ճանապարհով խնդիրները լուծելու, ըստ էության, թողել էր միայն զինված  մեթոդի ճանապարհը, սա պարզ էր, բայց թե ում  կողմից քայլը կլիներ, դժվար էր կանախատեսել։  Իհարկե, ամենառադիկալ  դիրքորոշում ունցողը «Հիմնադիր Խորհրդարանն» է, եւ տեսանք, որ իշխանությունն հենց այդ ուղղությամբ էլ  գործողություն էր կատարում։

Բայց պետք է հաշվի առնել մի բան․ եթե հիմա նույնիսկ այս զինված հարձակման մասնակիցներին ձերբակալալեն, կամ, Աստված հեռու պահի, մարդկային զոհեր լինեն, ապա դա երեաշխիք չէ, որ նման բաներ չեն կրկնվելու։

-Իշխանության եւ իշխանամետների կողմից զինված այս ապստամբությունը որակվեց ահաբեկչություն։  Ի՞նչ կասեք, սա ահաբեկչությո՞ւն է։

-Ոչ, սա ահաբեկչություն չէ, սա զինված մեթոդով բողոքի ցույց է։

-Սա ապստամբությո՞ւն է, ինչպես իրենք են հայտարարել, եւ որո՞նք են պահանջները:

-Իրենք պահանջ են ներկայացրել իրենց հայտարարության մեջ՝ Սերժ Սարգսյանի հրաժարական եւ իշխանության հանձնումը ազգային վստահության կառավարությանը։  Բայց հիմա եթե այդ պահանջները շարունակում են պնդել, դրանք օրակարգում են, մյուս կողմից էլ «Հիմնադիր Խորհրդարանի» անդամներ են բերման ենթարկվել եւ նրանք տեղյակ չէին ապստամբության մասին։ Կազմակերպված ապստամբություն ասել դժվար է։   Սա մի խմբի կողմից կատարված գործողություն է՝ հանրության ուշադրությունը գրավելու համար։

-Այսօր հենց սոցիալական ցանցերով արագ տարածվում էին զինված գործողությունների մասին, միառժամանակ Facebook սոցիալական ցանցն արգելափակվել էր, նաեւ ճանապարհներ են փակվել, մեքենաներ են խուզարկվել, ի վերջո, մեծ թվով մարդիկ են բերման ենթարկվել ոստիկանական բաժիններ։  Արդյոք իշխանության մոտ վախ կա, որ հանրությունը կհետեւի ՀԽ-ի հորդորներին եւ դուրս կգա փողոց։

-Այն ինչ կատարել են,  իրավաչափ չէին, այն, ինչ արել են, պետք  է լինեին հիմնավոր, այդ թվում նաեւ ՀԽ անդամներին  եւ Ազատության հրապարակից խաղաղ քաղաքացիներին ոստիկանական բաժիններ բերման ենթարկելը։  Առանց որեւէ հիմնավորման բերման ենթարկելու, բաժիններում  երեք ժամից ավելի պահելու, իրավական աջակցությունից զրկելու այդ պրակտիկան եւ այլն, սրանք ապօրինությունների շարք է, սա նորություն չէ, նրանք մշտապես են այդպես գործում։ Բայց, կարծում եմ, այսպես շարունակելով է՛լ ավելի կմեծացնեն հանրության դժգոհությունները։ Հնարավոր են գործողություններ, եւ  բոլոր այն քաղաքական ուժերն ու հասարակական գործիչները, որոնք միայն մի կողմն են դիտարկում, իրենք էլ պատախանատվության մեղք կունենան, եթե կոչ չանեն զինված գործողությունների դեմ՝ երկու կողմերի համար: Իշխանությունը չպետք է զինված ճանապարհով լուծի հարցը, այլ՝ բանակցությունների միջոցով։

-Բայց իշխանությունը հայտարարել է՝ չի կատարելու ՀԽ-ի՝ Սեֆիլյանին ազատ արձակելու եւ, իհարկե, մյուս պահանջները,  արդյոք բանակցությունները կհաջողվե՞ն, թե՞, ուժի կիրառում կլինի, գուցե նաեւ կրակ արձակելու միջոցով։

-Պետք է  զենքը վայր դնելու մասին բանակցել, դա  իրավապահ մարմիններից պրոֆեսիոնալիզմ է պահանջում։ Սա կարող է 24, 48, 72 ժամ տեւի, բայց պետք է բացառել զինված մեթոդի կիրառումը։ Ինչո՞ւ, որովհետեւ նաեւ իրենք են ստեղծել այս իրավիճակը, ինչի հետեւանքով էլ ստեղծվել է այն, ինչ կա։ Իրենք են պատասխանատվութուն են կրում այս ամենի համար։

-Ձեր գրասենյակը զբաղվում է բերման ենթարկվածների գործերով, ի՞նչ նորություն կա, ձեր փաստաբաններին հաջողվե՞լ է մի բան անել։

-Մեր փաստաբաններին թույլ չեն տալիս հանդիպել բերման ենթարկվածների հետ։  Կտրականապես ոչ են ասում՝ գիտակցելով, որ դա ապօրինություն է, եւ նաեւ ժամերով բաժիններում պահելը։ Միեւնույն ժամանակ բերման ենթարկվածների նկատմամբ խոշտանգումների, ֆիզիկական եւ հոգեբանական  մարդկանց ժամերով ճնշումների մասին ահազանգեր չենք ստացել։ Մարդկանց ապօրինի են պահում եւ որեւէ իրավական ձեւակերպում դրան չեն տալիս։

Մարի Ներսեսյան

MediaLab.am