Վրաստանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է գրեթե 3 հազար 300-ի

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 204-ով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, մահացել է ևս 15 մարդ:

Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում գրանցվել է վարակման 262 հազար 228 դեպք: Միևնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում 736 մարդ է դուրս գրվել կլինիկաներից, իսկ համավարակի սկզբից մինչև այժմ բուժվել է 254 հազար 350 հիվանդ:

Ընդհանուր առմամբ, մահերի թիվը հասել է 3 հազար 298-ի: