«Պատերազմի ժամանակ չպետք է լինեն կուսակցական շահեր, ընդդիմություն կամ իշխանություն». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Պատերազմի ժամանակ չպետք է լինեն կուսակցական շահեր, ընդդիմություն կամ իշխանություն։ Կան Հայրենիքի զավակներ առաջնագծում, թիկունքում, Սփյուռքում ու դիվանագիտական ճակատում։

Յուրաքանչյուրիս արտաբերած խոսքը պետք է լինի սթափ ու հավասարակշռված։ Ինքնագործունեության ժամանակը չէ։

Ռազմական դրություն է. Բոլորս պետք է ենթարկվենք պատերազմական կանոններին։

Մի խնդրանք.այսօր պետք է զերծ մնանք թե ավելորդ պաթոսից եւ թե հնարավոր խուճապային տրամադրություններից։

Մեզ պետք է արժանապատիվ խաղաղություն եւ հաղթանակ։
Օրը թող բարի լինի հայ զինվորի ու ժողովրդի համար»։