«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության հայտերի ընդունումը

Մեկնարկում է «ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամի «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնությունը, որի նպատակն է նպաստել 2023թ․-ին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների գյուղատնտեսական կարողությունների և բիզնես մտածելակերպի զարգացմանը, տվյալ բնակավայրում տնտեսապես կայունացմանը, մարզում և համայնքում ինտեգրմանը և ՀՀ-ում մշտապես հաստատմանը:

Հիմնադրամի հաղորդագրության համաձայն՝ նախաձեռնությանը կարող են դիմել 2023թ․-ին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք՝

• Մշտական բնակություն են հաստատել ՀՀ Արագածոտնի և Լոռու մարզերի Աշտարակ, Թալին, Ապարան, Սպիտակ, Ալավերդի, Փամբակ և Ստեփանավան համայնքներում:

• Ստացել են ՀՀ քաղաքացիություն:

• Ունեն անհրաժեշտ (250 քմ․ մակերեսով) տարածք՝ ջերմատունը կառուցելու համար: Վարձով բնակվելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել անշարժ գույքի սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը:

• Ունեն ջերմատան համար նախատեսված տարածքին մոտ ջրի հասանելիություն (ջերմատնից ջրի հեռավորությունը չպետք է գերազանցի 50 մետրը):

Նախապատվությունը կտրվի բազմազավակ ընտանիքներին:

Նախաձեռնությանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել սույն հայտը՝ https://shorturl.at/v0hSn:

Հայտերն ընդունվում են նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ: