Պուտինի և Բայդենի հանդիպումը նախատեսվում է ամռանը, օրն ու վայրն առայժմ որոշված չէ․Պեսկով․ Azatutyun.am

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը պլանավորվում է ամառային ամիսներին, սակայն հստակ օրն ու հանդիպման վայրը դեռևս չի որոշվել, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ապրիլի 13-ին Պուտինն ու Բայդենը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Սպիտակ տան ղեկավարը ռուսաստանցի պաշտոնակցին առաջարկել է հանդիպել։

Աղբյուրը՝ Azatutyun.am