Իմ խոսքը Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է այսօր Անվտանգության խորհրդի նիստում իր ելույթի տեսագրությունը:

Նա մասնավորապես ասել է.

«Պետք է կարողանանք այս նոր իրավիճակում գնահատել այն հնարավորությունները, որ կան Հայաստանի շրջափակումը վերացնելու առումով, մյուս կողմից պետք է արձանագրենք, որ այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ ՀՀ կենսական շահերի հաշվին, այլ հակառակը, պետք է այդ գործընթացում կարողանանք լիարժեք պաշտպանել մեր երկրի շահերը, Արցախի շահերը՝ իհարկե նաև պատրաստ լինելով որոշակի համագործակցային տրամաբանության:

Պետք է ի վիճակի լինենք կայացնել որոշումներ, որոնք կապահովեն ՀՀ երկարատև, կայուն զարգացումը, նաև ինչ-որ առումով տարածաշրջանի երկարատև և կայուն զարգացումը նույնպես մեր պատասխանատվության ոլորտում է»

Անվտանգության խորհրդի հերթական նիստը

Իմ խոսքը Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Tuesday, March 30, 2021