Ստամբուլում բռնի կերպով դիմակ հագցնելու ու գլխին ախտահանիչ լցնելու համար քրգործ է հարուցվել (տեսանյութ). Ermenihaber.am

Թուրքիայի խոշորագույն Ստամբուլ քաղաքի Բաղջըլար թաղամասում փողոց դուրս եկած մի տարեց տղամարդու քաղաքացիներից մեկը ստիպողաբար դիմակ է հագցրել, ապա նրա գլխին լցրել այդ երկրում հայտնի Քոլոնիա ախտահանիչ հեղուկ:

Քաղաքացի Օ.Ք.-ի արարքը նկարահանվել է, ապա տեսանյութը տեղադրվել է սոցցանցերում, որտեղ արժանացել է օգտատերերի քննադատություններին: Դրանից հետո դեպքի վերաբերյալ հետաքննություն է սկսվել, ինչի շրջանակներում արարքի հեղինակը ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ամբողջ տարածքում մարտի 22-ից սկսած փողոց դուրս գալու արգելք է սահմանված 65 տարեկանից բարձր ու քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար:

Այս մասին գրում է ermenihaber.am-ը՝ հղում անելով www.ntv.com.tr-ին: