Շղթայի մեջ հանցավոր արատ դրսևորած բոլոր կողմերը կանչվելու են պատասխանատվության. դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցնում է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող գործով շղթայի մեջ հանցավոր արատ դրսևորած բոլոր կողմերը կանչվելու են պատասխանատվության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  Արթուր Դավթյանն այս մասին ասաց ԱԺ-ում պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին և Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին իր միջնորդության ներկայացմանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին:

Անի Սամսոնյանը նշեց՝ ուզում են մեղադրանք առաջադրել պատգամավոր Գագիկ Ծառուկյանին այն բանի համար, որ կաշառք է տվել ընտրությունների ժամանակ, սակայն շեշտեց՝ կաշառք տալն ու ստանալը երկկողմանի գործընթաց է, որի համար պատասխանատվության են կանչվում  երկու կողմերն էլ: Նա հետաքրքրվեց, թե կաշառք ստանալու գործով որևէ մեկին մեղադրանք առաջադրվե՞լ է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։