Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Այս տարի հիմնանորոգում ենք 11 մանկապարտեզ, ևս այդքանի նորոգումը կսկսվի առաջիկայում:
Դրանք իրենց կառուցման օրից՝ մի քանի տասնամյակ ի վեր, չեն վերանորոգվել: Հետևում ենք, որ նորոգման արդյունքում լավագույն պայմանները ստեղծվեն մեր երեխաների համար»:



















