Քննչական կոմիտեն քննություն է տանում պարզելու Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները

Քննչական կոմիտեն քննություն է տանում պարզելու Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները
Քննչական կոմիտեն քննություն է տանում պարզելու Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները
Հեղինակ MediaLab

Քննչական կոմիտեն քննություն է տանում պարզելու Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մեղադրյալ Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,-տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։

Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը։ Նա նաև «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահն էր։ Մհեր Եղիազարյանը 2018 թվականի դեկտեմբերի 5-ից հացադուլ էր հայտարարել։