Ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Ավետարանոցի Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը

Արցախի Հանրապետության գրավյալ տարածքում ադրբեջանական վանդալիզմի հերթական դեպքն է գրանցվել: Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Ավետարանոց գյուղում Հայրենական Մեծ պատերազմի հայ հերոսների հուշարձանի ոչնչացումը հանցագործություն է ոչ միայն հայերի, այլեւ ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի դեմ»,- գրել է նա։