Վահան Հովհաննիսյանը Ծոմակին խորհուրդ է տվել վազեվազ գնալ դատարան

Վահան Հովհաննիսյանը Ծոմակին խորհուրդ է տվել վազեվազ գնալ դատարան
Վահան Հովհաննիսյանը Ծոմակին խորհուրդ է տվել վազեվազ գնալ դատարան

Թե ինչու են Դաշնակցության անդամներ Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապետյանը 1 միլիոն դրամ գրավ մուծել ու ազատել DIY ակումբի վրա օրեր առաջ հարձակում գործած Արամեին ու Համբիկին, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը Aravot.am-ին ասել է, որ այդ որոշումը մասնավոր բնույթ է կրում:
«Արծվիկ Մինասյանի ու Հրայր Կարապետյանի որոշումը մասնավոր բնույթ է կրում ու որեւէ քաղաքական նշանակություն չունի: Ընդհանրապես կարելի է չսիրել հոմոսեքսուալներին ու միեւնույն ժամանակ չսիրել նրանց դեմ տեռորիստական գործողությունները: Ապուշություն է մեղադրել Հրայր Կարապետյանին ու Արծվիկ Մինասյանին հատուկ ջերմություն զգալու մեջ»,-«Առավոտին» ասել է Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է DIY ակումբի սեփականատեր Ծոմակի հայտարարությանը, թե իրենց ձեռքի տակ եղած փաստերը տանում են նրան, որ ակումբը պայթեցնողների թիկունքում դաշնակցականներն են կանգնած՝ Հովհաննիսյանն առաջարկել է, որ  «վազեվազ գնան դատարան» եւ դատի տան իրենց «եթե նման փաստեր ունեն»:

© Medialab.am