Ներկայիս օրական 29,1 միլիոն դեղաչափի տեմպերով կպահանջվի ևս մեկ տարի՝ գլոբալ անձեռնամխելիության հասնելու համար․ Մուրադյան

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«COVID-19 պատվաստումներ։

Ընթացքի մեջ է պատմության մեջ պատվաստումների ամենամեծ արշավը: Մայիսի 24-ի դրությամբ, 176 երկրներում ներարկվել է ավելի քան 1,65 միլիարդ դեղաչափ,օրական մոտավորապես 29,1 միլիոն դոզա:

ԱՄՆ-ում ներարկվել է 286 միլիոն դոզա: Վերջին շաբաթվա ընթացքում օրական ներարկվել է միջինում 1,83 միլիոն դոզա: Ներկայիս օրական 29,1 միլիոն դեղաչափի տեմպերով կպաանջվի ևս մեկ տարի կպահանջվեն գլոբալ անձեռնմխելիության հասնելու համար:

Տեմպերը, սակայն, կայուն աճում են, և լրացուցիչ արտադրողների կողմից նոր պատվաստանյութերը դուրս են գալիս շուկա: ԱՄՆ – ում վերջին տվյալներով պատվաստումների մակարդակը միջինում օրական կազմում է 1,828,403 դոզա:

Այս տեմպերով ամբողջ բնակչության 75% -ը պատվաստելու համար կպահանջվի եւս 3 ամիս: ԱՄՆ-ի բնակչության 70%-85%-ի պատվաստումը հնարավորություն կտա վերադառնալ բնականոն վիճակի:

Նոր բռնկումները ընդհանուր առմամբ նվազել են, քանի որ պատվաստումների մակարդակն շարունակում է աճել, այսպես՝ 12 երկրներում արդեն պատվաստվել է բնակչության 40%-ը:ՌԴ-ում ներարկվել է 24 մլն դեղաչափ համապատասխանում է բնակչության շուրջ 9,5%, օրական տեմպը շուրջ 200 հազ դեղաչափ:

Թուրքիայում՝ 27,8 մլն, համապատասխանում է բնակչության շուրջ 19,2%, օրական տեմպը շուրջ 295 հազ դեղաչափ: Ադրբեջանում՝ 1,98 մլն, համապատասխանում է բնակչության շուրջ 11,4%, օրական տեմպը շուրջ 27,4 հազ դեղաչափ:

Ւրանում շուրջ 2,3 մլն, համապատասխանում է բնակչության շուրջ 2,4%-ին, օրական տեմպը շուրջ 62,4 հազ դեղաչափ:

Վրաստանում՝ շուրջ 112,1 հազ մարդ, համապատասխանում է բնակչության շուրջ 2,6%, օրական տեմպը շուրջ 3,3 հազ դեղաչափ: ԵՄ երկրներում իրականացվել է 209,4 մլն պատվաստում: Բնակչության շուրջ 40.1% ստացել են առաջին դեղաչափը, իսկ 16,8%-ը երկրորդ:

Oxford-AstraZeneca պատվաստանյութից ներարկվել է շուրջ 50,8 մլն դեղաչափ, Pfizer-BioNTech՝ 159,6 մլն, Moderna՝ 22,8 մլն, Sputnik V` 2 մլն»: