Փաստաբան Նորայր Նորիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Արյունոտ ու ողբերգական միջադեպ է տեղի ունեցել Վանաձորում, որի արդյունքում սպանվել են 3 անձինք, իսկ 5-ը՝ վիրավորվել:
Ընդորում, սպանված երկու անձինք հարազատ եղբայրներ են:
Որևէ կասկած չկա, որ այս ողբերգությունը հետևանք է այն հանցավոր մտայնության, արժեքային համակարգի, որը տարիներ շարունակ տիրում է փողոցում, քրեակատարողական հիմնարկներում, որ հրազենի կամ այլ ապօրինի միջոցներով հարցերի լուծումը դարձել է որոշ մարդկանց կենսակերպը: Եվ ահա վերջաբանը:
Հանցավոր այս շղթայի, այս մտայնության, սոցիալական այս շերտի դեմ պետք է տարվի ամենախիստ պայքարը, որ հնարավոր լինի փրկել մարդկային կյանքերը:
Մի քանի օր առաջ այս մասին էի գրել, որ մեզ անհրաժեշտ է ստեղծել որակապես նոր ոստիկանություն, որպեսզի հնարավոր լինի հենց բնում խեղդել այն հանցավոր դրսևորումներոը, որոնք ավարտվում են մարդկային կյանքեր կործանելով…»: