«Վարչապետի ուղերձը շատ կարևոր էր,հայտարարվեց, որ մենք այսօր վարում ենք մեր գոյամարտը և գործ ունենք նոր Հիտլերի հետ». Մեհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը

– Պարո՛ն Մեհրաբյան, ի՞նչ ուղերձներ էին պարունակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա ելույթները։

– Սեպտեմբերի 27-ից մինչ օրս ընկած ժամանակաշրջանում սրանք երևի թե կարևորագույն ուղերձներն էր։ Ես նկատի ունեմ՝ թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Արայիկ Հարությունյանի ուղերձները շատ կարևոր էին։ Դրանք նախևառաջ ամփոփեցին անցած օրերը և նախանշեցին մեր անելիքը հետագա օրերին։ Փաստորեն հայտարարվեց, որ մենք այսօր վարում ենք ուղղակի մեր գոյամարտը, և դա չափազանցություն չէ։

Երկրորդ՝ ասվեց, որ մենք գործ ունենք ոչ թե Ղարաբաղի խնդրի հետ, մենք գործ ունենք նոր Հիտլերի հետ։ Եվ աշխարհը թույլ է տալիս, որ տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ 1938 թվականին, երբ ժողովրդավարությունները փորձեցին «փուռը տալով» Չեխոսլովակիան՝ Հիտլերից խաղաղություն մուրալ։ 

Չեխոսլովակիան ընկրկեց, բայց մենք չենք ընկրկելու։ Սա է մեր պատասխանն այս երկու ուղերձներին։ Մենք չենք ընկրկելու, որովհետև մենք ուղղակի ընտրություն չունենք։

– Արցախի հարցով հումանիտար հրադադարի որոշումից հետո ըստ էության հրադադար չի պահպանվում։ Ռուսաստանի պաշտոնյաներն այս օրերին մի քանի հայտարարություններ արեցին արդեն, այդ թվում՝ ՌԴ պաշտպանության նախարարն է կողմերի հետ բանակցում։ Ի՞նչ է կատարվում։

– Այս պահին ընթացող մարտական գործողությունները լավագույն պատասխանն են, թե ինչ իրավիճակ է այդ ջանքերի արդյունքում։ Ավելի պերճախոս պատասխան դժվար է ակնկալել։

– ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մի քանի հայտարարություններ արեց՝ նշելով, որ բանակցում են կողմերի հետ կրակի դադարեցման նպատակով դիտորդների ու վերահսկողության մեխանիզմների ներդրման ուղղությամբ։ Որքանո՞վ է հնարավոր, որ ռուսական կողմի այս ջանքերը կհաջողվեն, ու հրադադար կլինի։

– Լավրովի հայտարարությունները Լավրովի հայտարարություններն են։ Մեր վերաբերմունքն այդ ամենին լավագույնս շարադրված է Հայաստանի և Արցախի ղեկավարների ուղերձներում։ Եվ դրանից ավելի լավ ու մատչելի պատասխան, որպեսզի տարընթերցումներ չառաջանան, չկա։ Երևի դժվար էր այլ կերպ ձևակերպել։ Հետևապես, Լավրովը՝ Լավրով, մենք էլ՝ մենք։

Այս իրավիճակում Հայաստանին մնում է միայն պատերազմե՞լ։

– Այո՛, մեզ այլ տարբերակ չեն թողել, քան ջարդել մեր հակառակորդի, այս չարիքի ատամները և պարտադրել խաղաղություն այն պատերազմում, որը մեզ պարտադրված է։ Մեզ պարտադրված է այս պատերազմը։ Այնպես չէ, որ մեր ուզել-չուզելուն են հարցնում։

Ադրբեջանն ու Թուրքիան չեն կանգնում, նրանց կանգնեցնում են։ Մենք անում ենք մեր մասը և անելու ենք աշխատանք՝ կանգնեցնելու ուղղությամբ։ 

Եվ այս ուղերձները նաև այն մասին էին, որ միջազգային հանրությունն էլ իր մասը պետք է անի, որովհետև մենք գործ ունենք նորահայտ Հիտլերի հետ, որը Արևմտյան Մոնղոլիայից փախած ժամանակներից այդ ցեղական բնազդներից չի ձերբազատվել։ 

Մենք գործ ունենք ինչ-որ առնետների խառնամբոխի հետ։ Այո՛, սատկացնել է պետք, մենք ուրիշ անելիք չունենք այս հարցում։

– Միջազգային հանրության պահվածքին եթե անդրառնանք, ինչո՞ւ են մեծ մասամբ չեզոք դիրք գրավել։ Կարծես միայն հայտարարություններով ու կոչերով են բավարարվում։

– Վարչապետի ուղերձում լավագույնս նշված էր, թե ինչպես է իրեն պահում միջազգային հանրությունը։ Միջազգային հանրությունն իրեն պահում է մի ռնգեղջյուրի պես՝ հաստակաշի՝ մտածելով, որ սա իր կաշին չի ծակելու։ Բայց շատ սխալվում են նրանք։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am