Հայաստանի կառավարությունը յուրաքանչյուր տարի գնաճի չափով թոշակները բարձրացնելու որոշում կկայացնի։ Այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Իջևանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
«Ես որոշում եմ կայացրել։ 2027 կամ 2028 թվականից, դա դեռ կորոշենք․․․ Քանի որ մենք թոշակների առումով արդեն հասել ենք սպառողական զամբյուղի մակարդակին, որպեսզի հետ չգնանք, ամեն տարի առնվազն գնաճի չափով կավելացնենք թոշակը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։



















