Երեկ Երևանում՝ Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Ruptly-ը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նորանշանակ ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը ոտքով հարվածում ակցիայի մասնակիցներից մեկին (տեսանյութի 13-րդ վայրկյանին)։
Միջադեպի առնչությամբ Factor.am-ը պարզաբանում խնդրեց ԱԱԾ մամուլի կենտրոնից, որտեղից փոխանցեցին հետևյալը. «Ձեր կողմից տրամադրած տեսանյութում Սարգիս Հովհաննիսյանի գործողությունները կուսումնասիրվեն, և եթե հայտնաբերվեն հիմքեր, ապա ԱԱԾ-ի կողմից կձեռնարկվեն համապատասխան ընթացակարգեր»։