Պուտինն ու Մակրոնն ընգծել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտանքի բացակայությունը

 Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի այլ լուծում, քան խաղաղ կարգավորումն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, նշելով, որ Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև:

Զրույցի ընթացքում հանգամանորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ սրված իրավիճակը: Լուրջ մտահոգություն է հայտնվել շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների հետ կապված:

Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հակամարտող կողմերին կոչ են արել շուտափույթ և ամբողջությամբ դադարեցնել կրակը, ապաէսկալացնել լարվածություն և առավելագույն զսպվածություն ցուցաբերել:

Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծումից բացի, այլ այլընտրանքի բացակայությունը։

Այս համատեքստում դիտարկվել են հետագա փոխգործակցության կոնկրետ չափորոշիչներ, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում։ Պատրաստակամություն է հայտնվել, որպեսզի Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) ղեկավարների անունից հայտարարություն արվի զինված դիմակայության անհապաղ դադարեցման և բանակցային գործընթացի վերսկսման օգտին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների հետ կապված: