515 նոր դեպք և 12 մահ․ Կորոնավիրուսի հաստատված 10524 դեպք է գրանցվել ՀՀ-ում

Առողջապահության նախարարության տվյալներով, Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 10524 են․ մեկ օրում վարակակիրների թիվը աճել է 515-ով։

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 10524 (+515)
Առողջացածներ – 3454 (+27)
Փաստացի բուժվողներ -6841(+473)
Ընդհանուր թեստեր – 61650 (+1733)
Մահվան ելքեր – 170 (+12)
Մահվան ելքեր այլ պատճառով –59 (+3)