«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին նոյեմբերի 30-ին «Կոշ» ՔԿՀ-ից տեղափոխել են «Արթիկ» ՔԿՀ:
Արդարադատության նախարարությունը դեռ պաշտոնապես չի հիմնավորել այդ քայլը:
«Արթիկ» քրեակատարողականում կա դատապարտյալների ազատազրկման երկու ռեժիմ` կիսափակ և փակ: Կիսափակ ռեժիմով սովորաբար պատիժ են կրում 5 տարի պատիժ ստացածները, իսկ փակ ռեժիմով` մինչև 10 տարի ազատազրկվածները, որոնցից ոչ մեկի ռեժիմը չի համապատասխանում Նիկոլ Փաշինյանի ստացած պատժաչափին: «Կոշ» ՔՀԿ-ում Փաշինյանը գտնվում էր կիսաբաց ռեժիմում:
Հիշեցնենք, որ «Հայկական Ժամանակի» գլխավոր խմբագիրը վերջին շրջանում բազմիցս ահազանգել է բանտում իր նկատմամբ իրականացվող ոտնձգությունների մասին:
© Medialab.am
01.12.2010
Փաշինյանին տեղափոխել են «Արթիկ» ՔԿՀ
Փաշինյանին տեղափոխել են «Արթիկ» ՔԿՀ