«Ժառանգությունը», ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն խորհրդարանական լսումներ են պահանջում

Այսօր «Ժառանգություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները համատեղ նույնաբովանդակ նամակներով դիմել են ՀՀ ԱԺ նախագահին եւ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին` ամբողջությամբ համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու հարցի վերաբերյալ խորհրդարանական լսումներ հրավիրելու խնդրանքով: Ըստ նամակի, լսումները հնարավորություն կտան օրենքը քննարկելիս հաշվի առնել «հանրային եւ քաղաքական ավելի լայն տեսակետներ»:
© Medialab.am