Վանաձորում «Mercedes C»-ն բախվել է ծառին. վարորդն ու 4 ուղևորները հոսպիտալացվել են

Վանաձորում «Mercedes C»-ն բախվել է ծառին. վարորդն ու 4 ուղևորները հոսպիտալացվել են

Հ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հունվարի 26-ին՝ ժամը 15:39-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգի փողոցում՝ սրճարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սանկտ-Պետերբուրգի փողոցի թիվ 9 հասցեի մոտակայքում «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան  (վարորդ՝ Նարեկ Գ., ծնված 1999 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորները՝ Արևիկ Գ.-ն (ծնված 2000 թ.), Արև Մ.-ն (ծնված 1999 թ.), Արևիկ Չ.-ն (ծնված 2000 թ.) և Տիգրան Ղ.-ն (ծնված 1999 թ.), քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Վանաձորի ԲԿ: Արևիկ Չ.-ն այնուհետև տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ: Բժիշկները վարորդի և տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: