Իրավապահ մարմինները հասարակությանը համոզիչ հիմքեր չեն ներկայացրել կալանավորման համար. ՔՀԻ հայտարարությունը

Ապրիլի 15-ին հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

«2015թ. ապրիլի 7-ին իրավապահ մարմինները զանգվածային անկարգություններ նախապատրաստելու կասկածով ձերբակալել են «Հիմնադիր խորհրդարանի» (ՀԽ) առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ՀԽ նախագահ Գարեգին Չուգասզյանին, ՀԽ նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանին, ՀԽ անդամներ Պավել Մանուկյանին և Գևորգ Սաֆարյանին։ Ավելի ուշ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգությունների նախապատրաստում) և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

«Հիմանադիր խորհդարանը» ձևավորվեց 2015թ. հունվարին՝ «Նախախորհրդարան» քաղաքական շարժման կողմից՝ նպատակ հետապնդելով «վարչախմբի անցնցում հեռացում և Նոր որակի պետության ստեղծում՝ առկա պետական մարմիններին զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ձևավորման ու լեգիտիմացման ճանապարհով»[1]։ Ըստ հրապարակված ծրագրի՝ իշխանափոխությունը ենթադրվում էր իրականացնել մինչև 2015թ. ապրիլի 24-ը։ Ավելի ուշ հայտարարվեց, որ ռեժիմը հեռացվելու է հենց ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ օրվա ընտրությունը հիմնավորելով մասնավորապես նրանով, որ այդ օրը «էապես նվազում է հավանականությունը, որ ապազգային ու հանցավոր ռեժիմը կհամարձակվի բռնություն կիրառել ժողովրդի նկատմամբ: Դրա շնորհիվ մեզ [«Հիմնադիր խորհրդարանին»] կհաջողվի հնարավորինս առանց ցնցումների և արյան ազատագրել մեր երկիրը»[2]։

«Ոմանք կարող են ողջամիտ չհամարել Ցեղասպանության հիշատակի օրն այլևայլ նպատակների համար օգտագործելը, ուրիշները կարող են դա նույնիսկ ոչ բարոյական որակել, սակայն սա չի կարող հիմք հանդիսանալ մարդկանց կալանավորելու համար։ «Հիմնադիր խորհդարանն» իր գործունեության ողջ ընթացքում չի դիմել բռնության (հակառակը, շատ անգամներ բռնություն է կիրառվել հենց ԽՀ անդամների նկատմամբ), և իրավապահ մարմինները հասարակությանը համոզիչ հիմքեր չեն ներկայացրել՝ ապացուցելու, որ այս անգամ գործելու էր այլ եղանակով»,– ասում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) գլխավոր քարտուղարի տեղակալ Արտակ Կիրակոսյանը։

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը գտնում է, որ իրավապահ մարմինները գերազանցել են իրենց լիազորությունները, և դատարանները, գործող արատավոր պրակտիկայի համաձայն, կալանավորման որոշումները կայացրել են առանց բավարար և պատշաճ հիմնավորումների։

Քաղաքացիական հասարակությանը ինստիտուտը պահանջում է ՀՀ իշխանություններից.

1.Անհապաղ ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին։

2.Կատարել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ս.թ. ապրիլի 24–ին ապահովելու «Հիմնադիր խորհրդարանի» անդամների՝ խաղաղ հավաքների և ցույցերի անցկացման սահմանադրական իրավունքի իրացումը

2.Կատարել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ս.թ. ապրիլի 24–ին ապահովելու «Հիմնադիր խորհրդարանի» անդամների՝ խաղաղ հավաքների և ցույցերի անցկացման սահմանադրական իրավունքի իրացումը»։