Գագիկ Բեգլարյանը` տաքսիստներին. «Արյուն ենք ուզում» (Տեսանյութ)

Գագիկ Բեգլարյանը` տաքսիստներին. «Արյուն ենք ուզում» (Տեսանյութ)
Գագիկ Բեգլարյանը` տաքսիստներին. «Արյուն ենք ուզում» (Տեսանյութ)

Շենգավիթ համայնքում այսօր հավաքված դեղին համարանիշներով տաքսիստները բողոքի ակցիա անցկացրեցին դեղին համարանիշները կպչուն ժապավեններով փոխարինելու կառավարության նախաձեռնության դեմ:

Բողոքի ակցիային միացավ նաեւ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը եւ տաքսիստների դժգոհություններով հետաքրքրվեց: «Դեղին համարների համար վճարել ես 17.000 դրամ, եթե քեզ այսօր հնարավորություն ենք տալիս ամսական 15.000 դրամ չվճարել, քանի ամիս հետո է այս քո դեղին համարի վճարած գումարը մյուսով սահմանափակվում»,- հարցրեց նախարարը տաքսիստներին: «4 տարի է ինձ բերել են հարկային դաշտ, նենց չէ, որ ուզում էի գալ, մեծ ծախսերով, դժվարություններով եմ մտել այդ դաշտ, հարկեր եմ վճարում: Բայց 4 տարի ինձ հետ հավասար ուրիշ վարորդներն են քշում, որոնք հարկեր չեն վճարում, ես հավասարություն եմ ուզում: Դեղին համարներով տարբերվում է, որ տաքսին է օրինական դաշտում: Մի փոքր հարկերի իջեցում էլ եմ ուզում, որովհետեւ էլի բարձրացրել են: Դեղին համարներին սովորել են, ուզում ենք թողնեք այդ համարները»,- նախարարին դիմեց տաքսիստ Վիկտորը: «Վիկտոր, հավասարություն ես ուզում, կառավարությունն այս պահին քո խնդիրն է լուծել: Եթե վերացնում է դեղին համարները: Այն, որ 4 տարի եղել ես անհավասար դաշտում, ընդունում եմ, մենք արդարությունը պաշտպանում ենք,երբ որ վերացնում ենք դեղին համարները, բոլորը լինում են նույն դաշտում»,- պատասխանեց նախարարը:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/27/221010/