Տեսչական մարմնի աշխատակիցները շրջել են այգիներով և հորդորել մարդկանց պահպանել հակահամաճարակային կանոնները

Այսօր ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետների ուշադրության կենտրոնում են եղել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի այգիները։ Այդ մասին տեղեկացնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։

Օգոստոսի 18-ին կատարված խստացված ստուգայցերի ընթացքում այնուամենայնիվ նկատվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու, դիմակը ոչ ճիշտ կրելու դեպքեր։ Տեսուչների ցուցումով թերությունները շտկվել են։

Տեսչական մարմնի աշխատակիցները հորդորել են խստագույնս պահպանել COVID-19-ով պայմանավորված հակահամաճարակային անվտանգության կանոնները, տրամադրել բժշկական եռաշերտ դիմակներ։