ՀՀ ոստիկանությունում հանդիպում է եղել ԱՄՆ իրավապահների պատվիրակության հետ

Հունվարի 25-ին ՀՀ ոստիկանությունում էր ԱՄՆ իրավապահների պատվիրակությունը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացվող այցի շրջանակներում կայացան մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում ներկայացվեցին ՀՀ ոստիկանության արդիականացմանն ուղղված բարեփոխումները, կարևորվեց միջազգային փոխգործակցության կատարելագործման անհրաժեշտությունը, իրականացվեց փորձի փոխանակում՝ ծառայողների պրոֆեսիոնալ որակների բարձրացման և հմտությունների կատարելագործման նպատակով:
Քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։