Գերությունից վերադարձած անձանց Երևանում դիմավորում է ՀՀ-ում ՌԴ դեսպանը և այլ ռուս պաշտոնյաներ, իսկ ՀՀ-ից որևէ իրավասու մարմնի ներկայացուցիչ ներկա չէ․ Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ապշելու բան է․ Ադրբեջանական գերությունից վերադարձած թվով 5 անձանց Երևանում դիմավորում է ՀՀ-ում ՌԴ դեսպանը և այլ ռուս պաշտոնյաներ, իսկ ՀՀ-ից որևէ իրավասու մարմնի ներկայացուցիչ ներկա չէ։ Իսկապես որ տարօրինակ է։

Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը՝ որպես պետություն, ամբողջությամբ դուրս է մղված Ադրբեջանի հետ ունեցած հակամարտության կարգավորման գործընթացից, և ամեն ինչ մեր փոխարեն որոշում են Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինները։

ՀՀ իշխանությունները որևէ բացատրություն ունե՞ն այս հանգամանքի վերաբերյալ, թե՞ մենք կարող ենք հասկանալ այնպես, որ մեր փոխարեն մեր հարցերով զբաղվում են ուրիշները․․․»։